Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ դեռևս 2018 թվականից Հայաստանի իշխանության դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարություն չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Վարչապետն այս մասին ասաց հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում: Փոխանցում է Shantnews.am-ը:
«Այսօր մեր խնդիրն է, որ մենք աջակցենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը շարունակի ապրել Լեռնային Ղարաբաղում, շարունակի մնալ հայ, իրեն համարի հայ, ղարաբաղցի, արցախցի և հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում։ Մեծ հաշվով, դեռ 2018 թվականից մեր դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարությունը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և հարաբերությունները։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է որոշի և պետք է հաղորդակցության մեջ լինի, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ»,- ասաց Փաշինյանը: