Ինչպիսի՞ն էր տարին Նինոծմինդայում գյուղատնտեսության համար

Ինչպիսի՞ն էր տարին Նինոծմինդայում գյուղատնտեսության համար

Նինոծմինդայի քաղաքապետարանի գյուղատնտեսության վարչությունն ամփոփել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարբեր մշակաբույսերի 2022 թվականի բերքատվության արդյունքները։

2022 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ցանվել է 27 700 հեկտար կարտոֆիլ և ստացվել 30 300 տոննա բերք։ Մունիցիպալիտետում աճեցնում են հիմնականում կարտոֆիլ, ցորեն, գարի։ Որոշ գյուղերում քիչ քանակությամբ աճեցնում են գազար, ճակնդեղ, կաղամբ, սխտոր, սոխ, կտավատ։

ֆերմերների եկամուտը հիմնականում կարտոֆիլից է, քանի որ մյուս բանջարեղենը մեծ աշխատուժ է պահանջում։ Մարդիկ շատ չեն աճեցնում սխտոր, սոխ և այլ բանջարեղեն այն պատճառով, որ վախենում են, որ չեն կարողանա վաճառել։ Ու թեև կարտոֆիլը էժան է, այնուամենայնիվ վաճառվում է։

Ընդհանուր առմամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքը կազմում է 81 556,52 հա, որից զբաղեցված է 15 516,56 հա։

  • Վարելահող, 6 816.79 հա.
  • խոտհարք, 49 298,95 հա.
  • արոտավայրեր, 2 793 հա.
  • տնամերձ հողեր, այգիներ, 9860.31 հա.:

Այս մասին ավելի մանրամասն մեզ ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղատնտեսության վարչության պետ Արման Պողոսյանը։

Radio NOR · Сельскохозяйственный год в Ниноцминда был таковым