Ամանորից հետո NOR ռադիոյի լրագրողները այցելել են Նինոծմինդա քաղաքի խանութներ և հացի փռեր՝ պարզելու, թե արդյոք փոփոխություններ եղել են ալյուրի, շաքարավազի և հացի գներում։
Ինչպես տեղեկացանք հացի փռերից, հացի գինը մնացել է նույնը, մեկ հացի արժեքը 1 լարի է։
Առաջին կարգի մեկ պարկ ալյուրի գինը տատանվում է 73-80 լարիի սահմաններում, մինչ առաջին դասի ալյուրի մեկ պարկը արժեր 78-80 լարի։ Պրեմիում ալյուրի գինը 90-115 լարի է։
Շաքարավազի մեկ պարկն արժե 127-130 լարի։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ էլ 1 պարկ շաքարավազն արժեր 127-130 լարի։ Վաճառողներից մեկի խոսքով՝ ալյուրի գինը նվազել է 4 լարիով։
Բնակիչներից մեկի խոսքով՝ ալյուրի գինը բարձր է, մինչդեռ ցորենի բերքատվությունը նախորդ տարիների համեմատ լավ է։ Թանկացումն անկասկած ազդում է մեզանից յուրաքանչյուրի վրա։ Պետությունը պետք է վերահսկի այս իրավիճակը։
Թռչնաբուծության զարգացման ասոցիացիայի նախագահ Զուրաբ Ուչումբեգաշվիլիի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանը դարձավ արդյունաբերության համար անհրաժեշտ հացահատիկի միակ մատակարարը։