Նինոծմինդայի շրջանից Աշխեն Արոյանը կհամալրի շտապ օգնության բրիգադը

Նինոծմինդայի շրջանից Աշխեն Արոյանը կհամալրի շտապ օգնության բրիգադը

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից Աշխեն Արոյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է և ուսումը շարունակում է Մանկաբուժության (պեդիատրիա) ուղղությամբ, վերապատրաստման կուրսեր է անցել Թբիլիսիի շտապ օգնության կենտրոնում և արժանացել վկայականի։ Աշխեն Արոյանը նախնական տվյալներով կհամալրի Մառնեուլիի շտապ օգնության բրիգադը։

Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Կուտիբաշվիլին վկայականներ է հանձնել 12-րդ և 13-րդ խմբերի պարամեդիկների 16 վերապատրաստվողներին, որոնք վերապատրաստվել են բժշկական շտապ օգնությանը արձագանքելու համար: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Արտակարգ իրավիճակների համակարգման և արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Շտապ օգնության աշխատակիցները հատուկ վերապատրաստման դասընթաց են անցել բժշկական շտապօգնության դեպքերին արձագանքելու համար, որից հետո նրանք կուղարկվեն շրջանային շտապ բժշկական ծառայություններ և կկատարեն բարձր առաջնահերթ կանչերը:

Տվյալ ոլորտում աշխատանքի անցնելու համար դիմորդներն ընտրվում են մրցութային կարգով՝ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման և նորմերի ընդունման հիման վրա, որից հետո անցնում են շտապ օգնության տեսական և գործնական դասընթաց։ Մոդուլը ներառում է հերթապահություն արտակարգ իրավիճակների և աղետների բրիգադների հետ, ինչպես նաև կլինիկաների մանկական և մեծահասակների շտապ օգնության բաժանմունքներում: Դասընթացից հետո, եթե քննությունը հաջող հանձնվի, վերապատրաստվողներին կտրվեն վկայականներ և կնշանակվեն շրջանային շտապ օգնության ծառայություններ։ Աշխենը անցել է այս բոլորի միջով և արդեն ունի վկայականը։

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ Անդրկովկասում իրականացվում է բուժաշխատողների վերապատրաստման նախագիծը և նպատակ ունի բարելավել շտապ օգնության որակը։