Փոփոխություններ Վրաստանի քաղաքացիության վերականգնման վերաբերյալ

Փոփոխություններ Վրաստանի քաղաքացիության վերականգնման վերաբերյալ

Վրաստանի քաղաքացիության վերականգնման կամ պահպանման պահանջով դիմումի իրավասության ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 31-ից երկարաձգվում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Վրաստանի նախկին քաղաքացին, որ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից` այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով, իրավունք ունի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը դիմելու Վրաստանի պետական ​​ծառայությունների զարգացման գործակալություն՝ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար:

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանվում է օրենքի այն հոդվածների գործողության ժամկետը, որոնք սահմանում են մինչև 1993 թվականը ծնված անձին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու պայմանները և տրամադրման հատուկ կանոնը:

Համապատասխան փոփոխությունը, որի նախաձեռնողներն են խորհրդարանի պատգամավորները, «Վրաստանի քաղաքացիության մասին»՝ Վրաստանի օրգանական օրենքում արդեն ներառվել է։