Միանվագ օգնություն՝ յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նորածիններին

Միանվագ օգնություն՝ յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նորածիններին

Հունվարի մեկից սկսած Վրաստանում յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նորածիններին տրամադրվում է 1000 լարիի միանվագ օգնություն:

Հարկ է նշել, որ 2016 թվականից Ախալքալաքում որպես բարձրլեռնային շրջանի բնակիչներ, ամսական օգնություն է հատկացվում 100 լարիի չափով՝ մեկ տարի յուրաքանչյուր առաջին և երկրորդ երեխայի համար, իսկ 200 լարի՝ երրորդ և հաջորդ երեխայի համար՝ երկու տարի: Այս նպաստը նույնպես պահպանվում է։ Երեխայի ծննդյան ժամանակ Ախալքալաքի քաղաքապետարանը ևս տրամադրում է միանվագ ֆինանսական աջակցություն։ Այսպիսով, 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան ժամանակ հատկացվում է 250 լարի, 3-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 500 լարի, 4-րդ երեխային՝ 800 լարի, 4-րդ երեխայից հետո նպաստի չափն ավելանում է 300 լարիով:

Փոփոխություններ են սահմավել նաև հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների համար: Մասնավորապես, Վրաստանում կրկնապատկվել է մասնավոր հատվածի աշխատաողների համար սահմանված աջակցության չափը և 1000 լարիի փոխարեն կազմում է 2000 լարի:

Իսկ դպրոցների ուսուցիչները մայրության արձակուրդի ընթացքում կստանան նաև իրենց աշխատավարձը՝ ամբողջական չափով:jnews.ge