Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Վրաստանի ծովափնյա Փոթի քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասվել են քաղաքի ենթակառուցվածքները, մեքենաները, արմատախիլ են եղել ծառեր և էլեկտրասյուներ, հայտնում է Փոթիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը։
Ուժեղ քամու հետևանքով վնասվել է նաև քաղաքի գլխավոր տոնածառը։ Ընթանում են վերականգնողական աշխատանքներ։
Տեղեկության համաձայն՝ քաղաքապետարանն ու փրկարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Քաղաքապետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը կհաշվի ուժեղ քամու հասցրած վնասները։
«Փոթիի քաղաքապետարանը հորդորում է խուսափել տեղաշարժից, եթե խիստ անհրաժեշտություն չկա, իսկ մեքենաները կայանել ապահով վայրում», — ասված է հրապարակված հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել քաղաքապետարանի թեժ գիծ՝ 0493 22 12 95։
Ի դեպ, քաղաքապետարանից տեղեկացրել են նաև, որ Փոթիի քաղաքապետարանի աշխատակիցն իր պարտականությունները կատարելիս բազմաթիվ կոտրվածքներ է ստացել և բուժվում է հիվանդանոցում։ aliq.ge