
Չիլիում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օվալե քաղաքից 25 կմ դեպի արևմուտք։ Օջախը գտնվել է 60 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ shantnews.am