2022 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնվել է 266 երեխա։
Վերջին տարիներին Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեծ առավելությամբ տղաներ են ծնվում:
Եթե համեմատենք 2020 թվականի ծնելիության վիճակագրությունը, ապա ծնունդների թիվը նվազել է:
2020 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնվել է մոտ 279 երեխա, իսկ 2022 թվականին՝ 266 երեխա։
Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական բաժնից հայտնում են, որ քաղաքապետարանը տրամադրում է միանվագ օգնություն՝ 300 լարիի չափով՝ անկախ ընտանիքում երեխաների թվից։
Օգնությունը նորածինների համար է: Իսկ պետբյուջեից հատկացվող գումարը, որը տրամադրվում է սոցիալական ապահովության գործակալությունից մեկից երկու երեխայի համար, ամսական 100 լարի է, մինչեւ երեխայի մեկ տարեկան դառնալը։ Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքը ամսական կստանա 200 լարի մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։
Համեմատության համար նշուենք երեխաների ծնելիության և թոշակառուների մահացության մակարդակը 2022 թվականին։ Տվյալները հետևյալն են՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնվել է 266 երեխա, մահացել՝ 241 թոշակառու։
Ինչ վերաբերում է Նինոծմինդա քաղաքի վիճակագրությանը, ապա տվյալները հետևյալն են՝ 2022 թվականին ծնվել է 40 երեխա, որից 19-ը՝ տղա, 21-ը՝ աղջիկ, 51 մարդ մահացել է։