Այս տարի անապահով ընտանիքներին նվիրաբերվեցին նյութական օգնություն լվացքի մեքենայի, մահճակալների, ամանեղենի, ալյուրի և այլ սննդամթերքների տեսքով:
Սոցիալական ապահովության գործակալությունից օգնություն ստացան Հեշտիա գյուղից Ստեփան Վարդանյանի և Փոկա գյուղից Երանակ Ալվանջյանի ընտանիքները:
2015 թվականից ի վեր Սոցիալական ապահովության գործակալությունում գործում է ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքներին նյութական օգնության տրամադրման ծրագիր: Այս ծրագրով օգնություն են ստանում այն բազմազավակ ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխաներ, իսկ առաջին հերթին օգնություն են ստանում ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երեխաները:
Սոցիալական օգնություն ստանալու համար ընտանիքը պետք է դիմում գրի այն մասին, թե ինչի կարիք ունի:
Անաիտ Զալալյան