2017 թվականին երկու նոր աղբի մեքենաներ կսպասարկեն Նինոծմինդա քաղաքը, ինչպես նաև քաղաքի բոլոր փողոցներում կտեղադրվեն աղբարկղեր:
Կոմունալ ծառայությունների ղեկավար Մելս Մնացականյանի խոսքով` Նինոծմինդա քաղաքը ունի 56 փողոց, իսկ աղբարկղեր տեղադրված են միայն կենտրոնական փողոցներում, որոնցից 40-ը պլաստիկ են, իսկ 20-ը` երկաթյա:
Կոմունալ ծառայությունը փողոցները սպասարկում է գրաֆիկով. այն փողոցներում, որտեղ չկան աղբարկղեր, սպասարկող մեքենան երթևեկում է օրը երկու անգամ, իսկ այն փողոցներում, որտեղ տեղադրված են աղբարկղեր, սպասարկող մեքենան աշխատում է ամեն օր:
Կոմունալ ծառայության ղեկավարը նշում է, որ բնակիչները բարեխղճորեն չեն մոտենում իրենց աշխատանքին և աղբը լցնում են աղբարկղերի մոտ:
“Բնակիչները աղբահանության համար ամսեկան պետք է վճարեն 70 թեթրի, իսկ այդ չնչին գումարն անգամ նրանք դժվարանում են վճարել, այլևս ինչի մասին է խոսքը, սակայն մենք դրան մեծ նշանակություն չենք տալիս, մեր մեքենան անցնում է բոլոր փողոցներով”,- մեզ հետ զրույցում նշեց կոմունալ ծառայությունների ղեկավարը:
Կոմունալ ծառայությունների ղեկավարի խոսքով` 2017թ. նրանք մտադիր են միջոցներ ձեռք առնել նրանց համար, ովքեր չեն վճարում աղբի գումարը:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք Կոմունալ ծառայությունների ղեկավար Մելս Մնացականյանի հետ.
Բորիս Ղարսլյան