
Նեպալում մարդատար ինքնաթիռ է կործանվել Պոխարա քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռը պատկանել է Yeti Airlines-ին։ Ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։
Փրկարարները հայտնել են, որ ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։
Ինքնաթիռը Քաթմանդուից թռչում էր Պոխարա։ Վթարի պատճառները պարզվում են։