Երևանում ապրիլին կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

<strong>Երևանում ապրիլին կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը</strong>

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան հաստատել է մրցաշարի անցկացման ժամկետները:

Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաքներով կնախապատրաստվեն առաջիկա ստուգատեսին: Առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացվի հունվարի 16-ից:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու ծանրորդների համար Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Փարիզի Օլիմպիական խաղերում տղամարդիկ կմրցեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ կանայք ՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ և +81 կգ քաշային կարգերում:

Panarmenian.net