Ձմեռ առանց ձյան, ցրտահարություններ և դրանց հետևանքով առաջացած հիվանդություններ

Ձմեռ առանց ձյան, ցրտահարություններ և դրանց հետևանքով առաջացած հիվանդություններ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձմռան առաջին 2 ամիսն անցնում է առանց ձյան։ Դեկտեմբերի առաջին օրերին քաղաքապետարանը ծածկված էր ձյունով, սակայն դրանից հետո բնակիչները այս տարածաշրջանի համար անսովոր ձյուն չտեսան։

«Հիմա ձյունը տեղափոխվել է Թբիլիսի».
«Ձմեռն առանց ձյան երկրաշարժերի բույն է».
«Առաջ այնքան ձյուն է եկել, որ մարդ նույնիսկ դուրս չեն կարողացել գնալ»,- ասում են մարդիկ։

Տեղացիները կարծում են, որ դա պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ։ Ամբողջ աշխարհում մենք ականատես ենք կլիմայի կտրուկ փոփոխության, որը բնապահպանները կապում են արդյունաբերական և ավտոմոբիլային արտանետումների, բնական գործընթացներում մարդու կոպիտ միջամտության և շրջակա միջավայրի աղտոտման հետ:

Ինչի՞ կարող է հանգեցնել այս ամենը։

«Կան կանխատեսում, որ մինչև 2050 թվականը Վրաստանում տեղումների և արտահոսքի քանակը կտրուկ կնվազի, այսինքն՝ ակնհայտորեն կունենանք ջրի պակաս։ Կարծում ենք, որ այս ամբողջ գործընթացն արագացել է, և սցենարը պետք է վերագծվի, քանի որ ջրի պակասն ու սակավությունը հստակ զգացվում է: Այն արդեն եղել է արևելյան Վրաստանում, բայց հիմա վիճակը շատ ավելի վատ է, քանի որ տեղումներ չունենք։ Արտահոսքը կախված է ոչ միայն սառցադաշտերից, այլև տեղումներից»,- ասում են բնապահպանները։

Ի՞նչ են մտածում այս մասին Նինոծմինդայի բնակիչները։ Իսկ թե ինչպես է ձյան բացակայությունը ազդում նրանց առողջության վրա, լսեք մեր հարցման մեջ

Radio NOR · უთოვლო ზამთარი, ყინვები და გამოწვეული დაავადებები/ გამოკითხვა