«Մեքենաները չեն էժանանա, ընդհակառակը, կարող են թանկանալ»,- ասոցիացիա

«Մեքենաները չեն էժանանա, ընդհակառակը, կարող են թանկանալ»,- ասոցիացիա

BM.GE-ի հետ զրույցում Ավտոներմուծողների ասոցիացիայի նախագահ Լաշա Դարբաիսելին նշում է, որ մոտ ապագայում վրացական շուկայում ավտոմեքենաները կարող են թանկանալ։ Ըստ նրա՝ դրա պատճառը լոգիստիկ ծախսերի ավելացումն է։

«Ելնելով նրանից, որ լոգիստիկ գիծը, այսինքն՝ տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակը, ավելացել է, թանկանում է նաև ինքնարժեքը։ Քանի դեռ այս խնդիրը՝ բեռնարկղերի և նավերի մուտքը, չի կարգավորվել, մեքենաների ինքնարժեքը չի էժանանա, հակառակը՝ գները կարող են թանկանալ 10-15%:

Ինչ վերաբերում է ներկայիս վճարին, ինչպես Ամերիկայում, Կանադայում, Եվրոպայում, այնպես էլ Վրաստանում, այն 30-40 տոկոսով աճել է նախակովիդային շրջանի համեմատ»,- ասում է Լաշա Դարբաիսելին։

Ասոցիացիայի նախագահը նաև նշում է, որ վճարների բարձրացման մեկ այլ պատճառ էլ ավտոպահեստամասերի պակասն է և նոր մեքենաների արտադրության ուշացումը Covid-ի ժամանակաշրջանում։

Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա Լաշա Դարբաիսելին ասել է, որ այն զգալիորեն նվազել է նախահամաճարակային շրջանի համեմատ։

«Չնայած պահանջարկն աճում է ամիս առ ամիս, այն կաթիլ է օվկիանոսում՝ համեմատած նախահամաճարակային շրջանի հետ։ Ընդհանուր առմամբ, այս փուլում վրացի ավտոներմուծողները բավականին վատ վիճակում են, շահույթի մասին էլ չենք կարող խոսել»,- ասել է ավտոներկրողների ասոցիացիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, օգտագործված ավտոմեքենաների գինը նվազել է 14,9%-ով, ինչը անկման ռեկորդային ցուցանիշ է։