Վրաստանում ձերբակալել են մի տղամարդու, ով միասին ապրելիս գաղտնի ինտիմ լուսանկարել է զուգընկերուհուն և բաժանվելուց հետո տարածել դրանք։
Նրան սպառնում է 6-ից 9 տարվա ազատազրկում։ Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157 հոդվածի առաջին և երկրորդ մասերով։
«1977 թվականին ծնված Վ.Կ.-ն 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մարտը գաղտնի լուսանկարել է իր զուգընկերուհուն Թբիլիսիի իր տանը։ Բաժանվելուց հետո տղամարդը գրանցվել է Facebook սոցիալական ցանցում այլ անունով, որտեղ հրապարակել է ինտիմ բովանդակության զոհի լուսանկարները։ Սա անձնական կյանքի խախտում է»,- ասված է քննչական ծառայության հաղորդագրության մեջ։
Վերջին շրջանում առաջին անգամը չէ, որ քննչական ծառայությունը նման բնույթի գործեր է քննում։