2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 12 հազար 335 քաղաքացու անունով որպես սեփականություն է գրանցվել 15 հազար 164 շինություն, որոնցից 13 262-ը բնակելի տներ են։
Հանրային ռեգիստրի տրամադրած տեղեկության համաձայն՝ 13 հազար 850 հողամաս է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 10 հազար 975 քաղաքացու անունով։
Ինչ վերաբերում է առևտրային տարածքների քանակին, ապա 93 առևտրային տարածքների նկատմամբ սեփականության իրավունք է ստացել Ռուսաստանի Դաշնության 73 քաղաքացի։ shantnews.am