Վրաստանի «Օդանավակայանների միությունը» նոր ղեկավար ունի

Վրաստանի «Օդանավակայանների միությունը» նոր ղեկավար ունի

Վրաստանի «Օդանավակայանների միության» փոխանցմամբ՝ Իրակլի Քարքաշաձեն նշանակվել է նշված միության տնօրեն։

Ըստ հաղորդագրության, Քարքաշաձեն երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, որոնցից ավելի քան յոթ տարի` ավիացիայի ոլորտում։

Մինչ Վրաստանի «Օդանավակայանների միության» տնօրենի պաշտոնում նշանակվելը, Քարքաշաձեն զբաղեցրել է Քութայիսիի փոխքաղաքապետի պաշտոնը, որտեղ, ի թիվս այլ ոլորտների, իր վերահսկողության տակ են եղել նաև զբոսաշրջությունն ու միջազգային հարաբերությունները:

Քարքաշաձեի խոսքով, հիմնական նպատակը վրացական «Օդանավակայանների միության» հզորացումն է, որը թևակոխում է զարգացման նոր փուլ։

Վրաստանի օդանավակայանների միության ղեկավարն ընտրվել է բաց մրցույթով։ aliq.ge