Ինչպես կանխատեսել էին օդերևութաբանները, մոտակա օրերին բարձրալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը հասնելու է մինչև 23 աստիճան ցրտի: Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը սաստիկ քամու պատճառով փակվել են Հեշտիա և Փոքր Խանչալի գյուղեր տանող ճանապարհները:
Ինչպես պարզեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայից ճանապարհամաքրման համար նախատեսված բյուջեի միջոցները ամբողջությամբ սպառված են, սակայն “Դորոժնիկ” ճանապարհաշինական ընկերությունը անհրաժեշտության դեպքում կիրականացնի ճանապարհների ձնամաքրման աշխատանքներ մինչև նոր բյուջեի ընդունումն ու 2017 թ. տենդերի հայտարարումը:
Ինչպես են մաքրվում ճանապարհները և որքանով են դրանք անցանելի, դիտեք մեր տեսանյութում.
Գարուշ Արզումանյան