«70-150 հազար միավոր ունեցող ընտանիքների համար սակագինը կկազմի մոտ 3,5 թեթրի։ Այս ուղղությամբ 2023 թվականի բյուջեով կհատկացվի 12 մլն լարի»,- այս մասին խոսել է Վրաստանի ֆինանսների նախարարը: Նա հայտնել է, թե սոցիալապես անապահով ընտանիքների համար ինչպես է կարգավորվելու էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը:
Ըստ Լաշա Խուցիշվիլիի, 70 հազար և դրանից նվազ միավոր ունեցող ընտանիքների սպառած էլեկտրաէներգիայի սակագինը կսուբսիդավորվի մինչև 1 կՎտ/ժ-ի համար մոտ 12 թեթրիով:
Խուցիշվիլիի խոսքով, սոցիալական ուղղությամբ Վրաստանի ստանձնած բոլոր պարտավորությունները կշարունակվեն նաև 2023 թվականին։