Հունվարի 12-ին Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի ավարտին երկու երկրների վարչապետները մի փաստաթուղթ ստորագրեցին, ըստ որի` Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առանց վիզայի ռեժիմը պարզեցվում է, և քաղաքացիները սահմանը կկարողանան հատել կենսաչափական նույնականացման (ID) քարտերով:
Հայաստան գնալիս, կամ հակառակը չմոռանաք վերցնել Ձեր կենսաչափական անձնագիրը։
Ստորագրված փաստատուղթը դեռ չի նշանակում, որ Դուք կարող եք հենց այսօր կամ վաղը նույնականացման քարտով հատել սահմանը:
Ինչպես JNEWS-ին հայտնեցին Վրաստանի պարեկային ոստիկանության վարչությունից՝ դեռ նույնականացման քարտով (կորչկայով) հայ-վրացական սահմանը հնարավոր չէ հատել:
«Դեռևս օրենքը ուժի մեջ չի մտել, իսկ կոնկրետ ե՞րբ հնարավոր կլինի նույնականացման քարտով հատել սահմանը, դեռ անորոշ է: Հենց պարզ լինի կհրապարակենք և կտեղեկացնենք բնակչությանը»: