«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Նախքան գազամատակարարման դադարեցումը Արցախի կառավարությունը հայտնել էր, որ հունվարի 17-ից Արցախի բնակչությունն օրական 2 ժամի փոխարեն 4 ժամով կհոսանքազրկվի։
Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ եւ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա։