«Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչների քննություն` 2023. ինչ պետք է իմանալ
Վրաստանի հանրակրթական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչները կամ ուսուցիչ դառնալ ցանկացողները 2023 թվականին կրկին հնարավորություն ունեն մասնակցելու կարգավիճակի բարձրացման համար նախատեսված քննություններին:
«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության համար նախատեսված քննության ծրագիրը:
Հարկ է նշել, որ առարկայի քննության ժամանակ ստուգվում է.
ազգային ուսումնական պլանի հիմնական պահանջների իմացությունը,
առարկայի ուսուցման համար պարտադիր լեզվաբանական և գրական նյութի իմացությունը,
ուսումնական գործընթացն ապահովելու համար գնահատման տարբեր մեթոդների կիրառումը,
անծանոթ տեքստն ըմբռնելու և վերլուծելու ունակությունը,
քննադատական մտածողության ունակությունը,
գրելու կուլտուրան։
Հայոց լեզվի հատվածը բաղկացած է հետևյալ մասերից.
ներածություն,
հնչյունաբանություն,
ձևաբանություն,
շարահյուսություն,
բառագիտություն,
ոճ և ոճաբանություն:
Գրականության հատվածը բաղկացած է հետևյալ մասերից.
գրական տեքստը վերլուծելու համար պարտադիր գրականագիտական տերմինները,
հայ գրականության զարգացման հիմնական փուլերը,
հին և միջնադարյան հայ գրականություն,
հայ նոր գրականություն,
նորագույն շրջանի հայ գրականություն:
Քննության ժամանակ.
ուսուցիչը պետք է կարողանա հասկանալ քննությունների ծրագրով նախատեսված տեքստերը, որը ենթադրում է գեղարվեստական ստեղծագործություններում ներկայացված կերպարների, թեմաների ու գաղափարների, մոտիվների, առանձին երկխոսությունների, իրավիճակների, կոլիզիայի, ենթատեքստի էության և հերոսների վարքագծի դրդապատճառների համապատասխան ըմբռնում,
ուսուցիչը պետք է կարողանա հասկանալ բանաստեղծությունների իմաստային և զգացմունքային բովանդակությունը, ըմբռնել այլաբերությունը, էսսեական կամ գրականագիտական բնագրերը: Դրա համար անհրաժեշտ է հեղինակային փաստարկումները քննադատաբար վերլուծելու և գնահատելու ունակություն,
ուսուցիչը պետք է կարողանա հասնել տրամաբանական դատողության և քննարկվող հարցի վերաբերյալ արտահայտել սեփական դիրքորոշումը,
ուսուցչից պահանջվում է իմանալ գրական բնագրերում ներկայացված այս կամ այն դարաշրջանին յուրահատուկ գաղափարները կամ հիմնախնդիրները,
ուսուցիչը նաև պետք է ունենա մի կողմից՝ գրական գործընթացի վրա դարաշրջանի առանձնահատկությունների ազդեցությունը, իսկ մյուս կողմից՝ հասարակական գիտակցության վրա գեղարվեստական ստեղծագործության ազդեցությունն ընկալելու ունակություն,
ուսուցիչը պետք է կարողանա վերլուծել միևնույն դարաշրջանի տեքստերում նկարագրված հիմնախնդիրների ընդհանրություններն ու տարբերությունները (համեմատել միևնույն թեմաները, գաղափարները, հիմնախնդիրները և դրանց լուսաբանումները տարբեր դարաշրջանների տեքստերում),
ուսուցիչը պետք է կարողանա վերլուծել նման կամ միևնույն հիմնախնդիրը տարբեր երկրների կամ մշակույթների ներկայացուցիչների ստեղծագործություններում:
Նման պահանջները հաղթահարելու համար ուսուցչի մոտ պետք է զարգացած լինեն ստեղծագործական ինքնուրույն մտածողությունը, ստեղծագործության մասին քննադատական, տրամաբանական և փաստարկված դատողություններ անելու, գրական բնագրի հատվածների կամ գեղարվեստական տարբեր երկերի միջև եղած կապ սահմանելու ունակությունը:
Առարկայի քննության մանրամասներին տեղեկացեք հետևյալ հղմամբ:
Հիշեցնենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ` ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022-ին առաջին անգամ առարկայի մասնագիտական քննություն են հանձնել։aliq.ge