Վրաստանում փոխվել է աշակերտի ֆինանսավորման վաուչերի չափը

Վրաստանում փոխվել է աշակերտի ֆինանսավորման վաուչերի չափը

«Նորմատիվ ակտերի մասին»՝ Վրաստանի Օրգանական օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Ընդհանուր կրթության ֆինանսավորման համար մեկ աշակերտի համար հաշվարկված ֆինանսական նորմատիվի և դրան համապատասխան չափանշային վաուչերի չափը որոշելու մասին» Վրաստանի կառավարության 2015թ. սեպտեմբերի 14-ին 476-րդ որոշման մեջ փոփոխություն է մտցվել (www.matsne.gov.ge, 16/09/2015, 430210000.10.003.018862), ըստ որի` փոխվում է դպրոցների ֆինանասավորման չափը` ըստ աշակերտների քանակի։

Առաջին դասարանից մինչև 8-րդ դասարան ներառյալ` ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար վաուչերի չափսը կազմում է՝

ա) Ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար, որոնց աշակերտների թիվը կազմում է 170-ից 205 աշակերտ ներառյալ՝ 510 լարի,
ա1) Բարձրլեռնային բնակավայրում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար, որոնց աշակերտների թիվը կազմում է 170-ից 205 աշակերտ ներառյալ՝ 711 լարի,
բ) Ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար, որոնց աշակերտների թիվը կազմում է 206-ից մինչև 299 աշակերտ ներառյալ՝ 504 լարի,
բ1) Բարձրլեռնային բնակավայրում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար, որոնց աշակերտների թիվը կազմում է 206-ից 299 աշակերտ ներառյալ՝ 708 լարի,
գ) Ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար, որոնց աշակերտների թիվը կազմում է 300-ից մինչև 530 աշակերտ ներառյալ՝ 501 լարի,
գ1) Բարձրլեռնային բնակավայրում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար, որոնց աշակերտների թիվը կազմում է 300-ից 530 աշակերտ ներառյալ՝ 693 լարի,
դ) Ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար, որոնց աշակերտների թիվը կազմում է 531-ից մինչև 735 աշակերտ ներառյալ՝ 486 լարի,
դ1) Լեռնային բնակավայրում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար, որոնց աշակերտների թիվը կազմում է 531-ից 735 աշակերտ ներառյալ՝ 672 լարի,
ե) Ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար, որոնց աշակերտների թիվը կազմում է 736-ից մինչև 1 269 աշակերտ ներառյալ՝ 477 լարի,
ե1) Լեռնային բնակավայրում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար, որոնց աշակերտների թիվը կազմում է 736-ից 1 269 աշակերտ ներառյալ՝ 660 լարի,
վ) Ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար, որոնց աշակերտների թիվը գերազանցում է 1 269 աշակերտը՝ 474 լարի,
վ1) Բարձրլեռնային բնակավայրում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար, որոնց աշակերտների թիվը գերազանցում է 1 269 աշակերտը՝ 651 լարի:

Օրենքի փոփխությունների մեջ նշած է նաև՝

«Ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցներում, իրականացնելով երկլեզու կրթության մոտեցումը, ազգային ուսումնական ծրագիրն իրականացնելու նպատակով նախարարության կողմից ընտրված հանրակրթական դպրոցներում, բացի սույն որոշմամբ նախատեսված ֆինանսավորումից, նախարարի անհատական ​​վարչաիրավական ակտով սահմանված կանոններով, դպրոցում երկլեզու ուսումնական ծրագրերի իրականացման համակարգողի աշխատավարձին ամեն ամիս կհատկացվի լրացուցիչ 685 լարի»: