Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղի բնակիչ Բեգլար Գևորգի Չրաղյանը մի քանի տարի է, ինչ ստեղծագործում է, բանաստեղծություն գրում, իր մտքերը, երազանքները, ուրախությունները, վիշտերը, սերը սպիտակ թղթին փոխանցում։
22-ամյա երիտասարդ բանաստեղծը ծնվել է ուսուցիչների ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Գոման գյուղի դպրոցում։ Երեք տարի սովորել է Երևանի քոլեջում, որից հետո բարձրագույն կրթություն է ստացել Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում՝ ծրագրավորող մասնագիտությամբ:
Չնայած այն հանգամանքին, որ Բեգլարը մասնագիտությամբ ծրագրավորող է և դպրոցներում աշխատում է որպես ՏՏ մենեջեր, նա չի մոռանում իր ստեղծագործությունը և ստեղծում իր գլուխգործոցները։
Երիտասարդ գրողը ստեղծագործելու սերն ունեցել է մանկուց։
Առաջին գիրքը լույս է տեսել 2019թ. Բեգլար Չրաղյանն առ այսօր երեք գիրք ունի: Առաջին գրքում, որը վերնագրված է «Հոգու աչքերը», հեղինակը խոսում է մարդկային կյանքի, սիրո և կարոտի մասին։
Իր ստեղծագործությունների երկրորդ ժողովածուում, որը լույս է տեսել 2021 թվականին «Թաքնված կարոտ» վերնագրով, հեղինակը խոսում է սիրո մասին իր տարբեր դրսևորումներով՝ կյանքի, հայրենիքի, նրա անմահ հերոսների և ծնողների հանդեպ սուրբ սիրո մասին։ Այս հրապարակումը հեղինակը նվիրել է հոր՝ Գևորգ Չրաղյանի հիշատակին։
Իսկ երրորդ գիրքը լույս է տեսել 2022 թվականի վերջին։ Սա վեպ է մեկ մարդու սիրո պատմության մասին։ Բեգլարի բոլոր հրատարակված գրքերը լույս են տեսել ավագ եղբոր ֆինանսավորմամբ ու աջակցությամբ։
Հիմնականում Բեգլարը ստեղծագործում է գիշերը, միայնակ։ Մինչեւ վերջերս ընտանիքում ոչ ոք չգիտեր, որ նա բանաստեղծություն է գրում։
Հրատարակել է 400 օրինակ գրքեր, որտեղ ավելի քան 600 բանաստեղծություն կա տպագրված։ Բանաստեղծի գրքերի մի մասը նվիրաբերվել է տարբեր մարդկանց, իսկ մնացածը վաճառվել է։
Չրաղյան Բեգլարը Հայաստանի հայ գրողների միության անդամ է։ Նա շարունակելու է ստեղծագործել՝ չմոռանալով և աշխատել իր մասնագիտությամբ։