Վրաստանում վարկառուների 11,4 տոկոսը ուշացնում է վճարումները, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարողանում վճարել իրենց վարկերը և հայտնվել են «սև ցուցակում», հայտնում է «Կրեդիտինֆո»-ն:
«Կրեդիտինֆո»-ի 2022 թվականի դեկտեմբեր ամսվա վիճակագրության համաձայն՝ 30 օրից մինչև 3 տարի չվճարված վարկեր ունի 218 հազար 410 վարկառու: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի դրությամբ Վրաստանում ֆինանսական պարտքեր ունի 1 մլն 919 հազար 999 մարդ՝ ընդհանուր 40 մլրդ 185 մլն 015 հազար 948 լարի։
Հարկ է նշել, որ վարկառուների 84,3 տոկոսը գալիս է բանկային հատվածից, այսինքն՝ դեկտեմբերի դրությամբ բանկերից 36 մլրդ 562 մլն 735 հազար 792 լարիի վարկ է վերցրել, ընդհանուր առմամբ, 1 մլն 618 հազար 921 մարդ։ Բանկի վարկառուների 7.9 տոկոսը կամ 128 հազար 088 մարդ չվճարված վարկ ունի: aliq.ge