Այսօր Վրաստանում առաջին որակի ալյուրի մեկ պարկը մոտ 66-67 լարի է, սակայն հացի գնի փոփոխություն չի ակնկալվում։ Դեռ ավելին, Վրաստանի «Հաց արտադրողների ասոցիացիայի» ղեկավարի խոսքով, այսօր ալյուրի գինը նվազել է 5 լարիով:
Ըստ Մալխազ Դոլիձեի՝Վրաստանում ալյուրի 3 ամսվա պաշար կա, ինչը կազմում է մոտ 60 հազար տոննա:
«Ալյուրի պաշարը կազմում է ավելի քան 60 հազար տոննա, դա մոտ երեք ամսվա պաշար է, եթե համեմատենք անցյալ տարվա հետ, ապա այս տարի շատ ավելի լավ է, քանի որ այն ժամանակ ցորենի գինը 500 դոլար էր սահմանվել, իսկ հիմա այս գները նվազել են։ Ուստի սա նույնպես ազդում է ալյուրի արժեքի վրա»,- ասել է Մալխազ Դոլիձեն։
Դոլիձեի խոսքով, 2023 թվականի երկրորդ կեսից հացի արտադրության մեջ կներդրվեն նոր կանոններ, որոնք վերաբերում են սանիտարահիգիենիկ կանոններին և տեխնոլոգիական պարամետրերին։ Նրա խոսքով, նոր կանոնների համար հատուկ ծառայությունը պետք է երեք ուղեցույց պատրաստի, որոնք ցույց կտան փոքր, միջին և մեծ արտադրության պահանջները։ tv9news.ge