Թորիայի դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները մոտենում են ավարտին

Թորիայի դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները մոտենում են ավարտին

NOR -ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի դպրոցում ընթանում են կաթսայատան կառուցման եւ վերանորոգման աշխատանքներ, ինչին հետեւելու էր մարտկոցների տեղադրման աշխատանքը:

Թորիայի դպրոցի ջեռուցման համակարգի հետ կապված Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից նախատեսվել էր 173 166 լարի գումար, որը 138 000 լարիով շահել էր Ախալքալաքից անհատ ձեռներեց Նորայր Մանասյանը:

Դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը NOR ռադիոակայանի հետ զրույցում ասաց. «Ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները ավարտման փուլում են եւ ընդամենը 1 շաբաթից արդեն դպրոցում կգործի նոր ջեռուցման համակարգը: Կաթսայատան կառուցման եւ վերանորոգման աշխատանքները նույնպես ավարտվել են, եւ կաթսայատունը ամբողջությամբ պատրաստ է ծառայել դպրոցին»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Թորիայի դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները մոտենում են ավարտին