Վրաստանի նավթամթերք ներկրողների միության փոխանցմամբ, 2022 թվականին ավելացել է նավթամթերքի և հեղուկ գազի (LPG) ներմուծումը:
Տվյալների համաձայն, 2022 թվականին Վրաստան է ներմուծվել 43,3 հազար տոննա հեղուկ գազ (LPG), ինչը 6,7 հազար տոննայով կամ 18,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
2022 թվականի 12 ամիսների ընթացքում Ռուսաստանից ներկրվել է հեղուկ գազի (LPG) 99,5 տոկոսը՝ 43,1 հազար տոննա։
Նույն տվյալներով՝ 2022 թվականին նավթամթերքի ներմուծումը կազմել է 121,7 հազար տոննա, ինչը 4,2 հազար տոննայով կամ 3,6 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
2022 թվականին նավթամթերքի ամենամեծ ծավալը ներկրվել է Ադրբեջանից՝ 49,5 հազար տոննա, ինչը կազմում է ամբողջ ներմուծման 40,7 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 32,1 հազար տոննայով, երրորդում՝ Իրաքը՝ 26,6 հազար տոննայով, չորորդում՝ Ռուսաստանը՝ 9,2 հազար տոննայով, հինգերորդում՝ Թուրքմենստանը՝ 4,3 հազար տոննայով և այլն։aliq.ge