
Հունվարի 21-ին, Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին վթարի է ենթարկվել Ախալքալաք Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Սամվել Մանուկյանը։ Նրան վիրահատում են Թբիլիսիի կլինիկաներից մեկում, ծանոթների խոսքով, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Սամվել Մանուկյանը, այսօր՝ հունվարի 21-ի կեսօրին, մենակ երթևեկել է Թբիլիսի-Ծալկա ճանապարհով, անհասկանալի պատճառներով կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից և բախվել քարերին։ Սամվել Մանուկյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց։ Հետազոտությունից հետո նրան սկսել են վիրահատել։jnews.ge