
Սպիտակ տան դիմաց մի խումբ հայեր ցույց են անցկացրել` ի աջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի։
Նրանք ԱՄՆ նախագահից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ եւ բացել Լաչինի միջանցքը:
Հիշեցնենք, որ արդեն 42 օր Արցախը լիակատար շրջափակման մեջ է, երեկվանից նորից անջատվել է գազամատակարարումը: Արցախում հումանիտար ճգնաժամ է: