Դպրոցի տնօրենության 3205 դիմորդներից քննությանը ներկայացել է 1839 դիմորդ. նախարարություն

Դպրոցի տնօրենության 3205 դիմորդներից քննությանը ներկայացել է 1839 դիմորդ. նախարարություն

Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ երեկ ժամը 12:00-ին անցկացվել է հանրակրթական դպրոցի տնօրեն դառնալ ցանկացողների ատեստավորման գործընթացի առաջին փուլը՝ թեստավորում։ Կրթության նախարարության տվյալներով՝ ողջ հանրապետությունում գործել է 49 քննական կենտրոն։ Թեստավորման համար գրանցում է անցել տնօրենության 3205 դիմորդ, ներկաէ եղել1839 դիմորդ։

Թեստավորումն անցկացվել է տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ կազմակերպված Վրաստանի կրթության և գիտության նախարարության կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կողմից։ Թեստավորման տեւողությունը 5 ժամ է եղել, իսկ տեսողության խնդիրներ ունեցող դիմորդներին տրամադրվել է լրացուցիչ 30 րոպե՝ համապատասխան դիմումի եւ բժշկական եզրակացության ներկայացման հիման վրա։

«Դիմորդները թեստի արդյունքները կիմանան Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ https://emis.ge/ կայքի և Վրաստանի կրթության և գիտության նախարարության՝ https://directors.mes.gov.ge կայքի միջոցով՝ նշելով գրանցման ժամանակ նշանակված եզակի կոդը:

Հիշեցնենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը դպրոցի տնօրենի պաշտոնում բարձր որակավորում ունեցող և արժանի կադրեր ներգրավելու նպատակով 2022թ. ին նշանակել է քննություն, որը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց։

Թեստը հաջող հանձնելու դեպքում տնօրենի թեկնածուները կանցնեն ատեստավորման հաջորդ փուլ, որը ենթադրում է հարցազրույց։

Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ից յուրաքանչյուր հանրակրթական դպրոցի տնօրենի համար հասանելի են անվճար վեբինարներ, տեղեկատվական հանդիպումներ և համապատասխան խորհրդատվություններ։ Անցկացված վեբինարների ձայնագրությունները կարելի է դիտել կայքում՝ https://el.ge/webinars/subjects/101?filter=ended»,- նշված է ԿԳՆ տարածած տեղեկատվության մեջ։