Վրաստանը մեծացրել է ռուսական բնական գազի գնումը

Վրաստանը մեծացրել է ռուսական բնական գազի գնումը

Saxstat-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2022 թվականին Վրաստանը գնել է 461 միլիոն դոլարի բնական գազ։ Այս ծավալը 35%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի աճել է բնական գազի ներմուծումը ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից։ Գազի ներկրումը բաշխվում է հետևյալ կերպ.

• Ադրբեջան՝ 349 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 39%-ով
• Ռուսաստան՝ 112 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 24 տոկոսով։

Ըստ Saxstat-ի՝ ռուսական բնական գազի մոտ 20 միլիոն դոլարը ներկրվել է գազատար եքենաներով, իսկ մնացածը՝ խողովակաշարով։

Վրաստանը գազի ամենամեծ մասը ստանում է Ադրբեջանից, որի համար արտոնյալ գնով բնական գազի մատակարարման բազմամյա պայմանագրեր են կնքվել ինչպես SOCAR-ի, այնպես էլ «Շահ-Դենիզ» կոնսորցիումի հետ։