Հունվարի 23-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետների սակրեբուլոն հաստատել է քաղաքի և գյուղի ճանապարհների ասֆալտապատման նախագծերը, որոնք պետք է իրականացվեն 2023 թվականին և ֆինանսավորվում են տարածաշրջանային հիմնադրամից։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի համար Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից առաջին փուլում հատկացվել է 3 081 447 լարի։ Այս գումարը կուղղվի քաղաքի եւ գյուղերի փողոցների ասֆալտապատմանը։
Որից՝
Սպասովկա-Օրլովկա ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է 1 631 387 լարի։
Փ.Գոնդուրա-Ղուլալիս գյուղի ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է 747 301 լարի։
Օրլովկա գյուղի ճանապարհի ասֆալտապատման համար նախատեսված է 568 541 լարի։
Ասֆալտապատվելու են նաև Նինոծմինդա քաղաքի հետևյալ փողոցները՝ Նինոշվիլի ՝ 46,411 լարի; Դումբաձե 303 466 լարի; Ազատության թիվ 54, թիվ 56 հասցեի բազմահարկ շենքերի բակերը՝ 150 895 լարի; Հովսեփյան թիվ 18 հասցեի բազմահարկ շենքի բակ – 94579 լարի; Ջափարիձե փողոց – 66898 լարի; Բարեկամության փողոց – 192 577 լարի; Դերժինսկի – 156.805 լարի; Վանի, Հովսեփյան, Պուշկինի նրբանցքներ՝ 123 971 լարի: