
Թբիլիսիի «Լիլո Արենայի» մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, 3-ը՝ վիրավորվել:
Ըստ տեղեկությունների՝ մահացածը 18-ամյա աղջիկ է։ Նախնական տվյալներով` նրանց վրաերթի է ենթարկել մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան։
Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ մեքենայի վարորդը ձերբակալված է։ Հետաքննություն է անցկացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 276 հոդվածով` ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։ aliq.ge