Սև ծովի ափամերձ շրջաններում փոթորիկ է սպասվում

Սև ծովի ափամերձ շրջաններում  փոթորիկ է սպասվում

Առաջիկա 3 օրերի ընթացքում Սև ծովի ափամերձ շրջաններում 5 բալ հզորությամբ փոթորիկ է սպասվում: Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա օդերևութաբաները նշում են, որ Սև ծովի ափին գտնվող Բաթումի քաղաքում ձյան տեսքով տեղումներ կլինեն:

«Առաջիկա օրերին Սև ծովի ափամերձ տարածքներում փոթորիկի վտանգ կա: Փոթորկի ուժգնությունը գնահատվում է 5 բալ: Այստեղ գիշերվա ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի -4 աստիճանի»,- ասել է օդերևութաբան Գիորգի Բաջելիձեն:

Այս պահին Աջարիայի տարբեր շրջաններում ձյուն է տեղում, Բաթումիում` անձրևում: Օդերևութաբանների կանխատեսմամբ, Բաթումի քաղաքում ոչ կայուն եղանակը կպահպանվի մինչև դեկտեմբերի 12-ը:

www.aliq.ge



Opinion, pooling and voting