Բլինկենը Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Բլինկենը Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Ըստ Պետդեպարտամենտի՝ ​​ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։

Գործակալության տվյալներով՝ Բլինկենն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։

Պետքարտուղարը Ալիևին կոչ է արել կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում Բլինկենը բարձրացրել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը։

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց անվանում են <<էկոակտիվիստներ>>, փակել են Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։ Ադրբեջանը դադարեցրեց նաև Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ բնակիչները հումանիտար ճգնաժամի վտանգի տակ հայտնվեցին: