Վրաստանի 42 դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը

Վրաստանի 42 դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի 42 դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի կրթության ու գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին։

Նա մանրամասնլ է, որ դրա պատճառը եղել է օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում ծագած բարդությունները.
«Օդերևութաբանական իրավիճակի պատճառով այդ շրջաններում բարդացել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչից կախված է դպրոցների ջեռուցման համակարգը։
Ելնելով դրանից՝ դպրոցները որոշում են ընդունել ժամանակավորապես դադարեցնել ուսումնական գործընթացը, որը կշարունակվի մինչև էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը»։



Opinion, pooling and voting