Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող 2 -րդ երկիրը Հայաստանն է

Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող 2 -րդ երկիրը Հայաստանն է

2022 թվականի տվյալներով` Վրաստանից արտահանվող ապրանքախմբերում մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքախմբերում՝ առաջին տեղում, հայտնում է BusinessPressNews-ը:

2022 թվականին Վրաստանում վաճառվել է 903,8 մլն դոլարի ավտոմեքենա, երկիր է ներկրվել 1,6 մլրդ դոլարի ավտոմեքենա։ Հարկ է նշել, որ 2021 թվականին Վրաստան է ներմուծվել 935,4 մլն դոլարի ավտոմեքենա:

2021 թվականի համեմատ, 2022 թվականին արտահանումն աճել է 98 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 73,1 տոկոսպվ:

2022 թվականին Վրաստանից ամենաշատը մեքենաներ են արտահանվել հետևյալ երկրներ.

  • Ադրբեջան՝ 308,4 մլն դոլար,
  • Հայաստան՝ 144,7 մլն դոլար,
  • Ուկրաինա՝ 119,8 մլն դոլար,
  • Ղազախստան՝ 104,4 մլն դոլար,
  • Ռուսաստան՝ 75,6 մլն դոլար:

Վրաստանը մեքենաներ է ներմուծել հետևյալ երկրներից.

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ 833,2 մլն դոլար,
  • Ճապոնիա՝ 282,7 մլն դոլար,
  • Գերմանիա՝ 179,8 մլն դոլար,
  • Թուրքիա՝ 105,3 մլն դոլար,
  • Կորեա՝ 20,8 մլն դոլար: aliq.ge