Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի որոշ բնակիչներ կրկին մնացել են առանց խմելու ջրի։
Սաթխա գյուղի բնակիչների մոտ 70 տուն ձմռանը մնացել է առանց ջրի։ Ինչպես ասում են բնակիչները, մեքենաններով կամ ձեռքով են կրում ջուրը։ Սա շատ լուրջ խնդիր է, որը պետք է լուծվի:
Բնակիչների խոսքով՝ այս իրավիճակը առաջացել է աղբյուրում ջրի բացակայության պատճառով։ Նույն խնդիրը գյուղում առաջանում է ամռանը, երբ բնակիչները սկսում են ջրել իրենց բանջարանոցները։ Բնակիչների խոսքով՝ այս մասին իրենք մի քանի անգամ դիմել են տեղի իշխանություններին։ Խոստացել են, որ Սաղամո գյուղից պետք է ջուր բերեն, սակայն մինչ օրս այդ հարցը չի լուծվել։ Թե՞ որքանով է իրատեսական խոստումը, դեռ հայտնի չէ։
«Գարնանից մինչև այսօր մենք ջուր չունենք։ Եղել են քաղաքապետի մոտ, խոստացել են լուծել այս հարցը։
Եթե իմանային, որ պետք է ջուր կրեմ, գոնե էշս չէի վաճառի»,- ասում է 84-ամյա Գևորգ պապը։
Այս խնդրի մասին տեղյակ է քաղաքապետարանի ներկայացուցիչ Գաբրիել Ղազարյանը, ով ասում է, որ արդեն որոշված է, թե ինչպես և որտեղից պետք է ջուր հանվի: Նախագիծը մշակման փուլում է։
Առավել մանրամասն մեր աուդիո նյութում։