Ենթակառուցվածքային ինչ նախագծեր են քննարկել պատգամավորները սակրեբուլոյում

Ենթակառուցվածքային ինչ նախագծեր են քննարկել պատգամավորները սակրեբուլոյում

Հունվարի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի է ունեցել 2023 թվականին իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերի քննարկում։

Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայության աշխատակիցները պատգամավորներին ներկայացրել են ենթակառուցվածքային նախագծերի ցանկը։

Ինչպես նշեց սակրեբուլոյի նախագահ Վահան Հարոյանը, քաղաքապետարանում տարվող աշխատանքները քաղաքապետարանի հետ միասին պետք է վերահսկվեն սկզբից մինչև վերջ։ Այն թերությունները, որոնք եղել են անցյալ տարի, պետք է վերացվեն, որպեսզի այս տարի բացթողումներ չլինեն։

Պատգամավորները բարձրացրել են նաեւ գյուղերում նախատեսվող աշխատանքների հարցը։ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի գումարի մի մասն ուղղվելու է ջրագծերի կառուցմանը և ջրամատակարարման բարելավմանը։

Այս տարի առաջին փուլում Նինոծմինդա քաղաքում կիրականացվեն հետեւյալ աշխատանքները.

Նինոծմինդա քաղաքում կասֆալտապատվի 10 փողոց.

Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցում կիրականացվի մայթերի վերանորոգում 479 000 լարիի չափով։

Նինոծմինդա քաղաքի փողոցները կարկատելու համար նախատեսված է 300 հազար լարի։

Բազմաբնակարան շենքերի վերանորոգման համար նախատեսված է 600.000 լարի։

Քաղաքապետարանի շենքի վերանորոգման համար նախատեսված է 460 հազար լարի։

Նաև Նինոծմինդա քաղաքում կբարելավվի խաղահրապարակների տարածքը, որը գտնվում է Խոջաբեկի և Նորաշենի հատվածներում։

Radio NOR · Депутаты обсудили инфраструктурные проекты муниципалитета