
Վթարը է տեղի ունեցել Ռուսթավի քաղաքի Թոդրիա փողոցում։
«Ինֆո Ռուսթավի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեքենան վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային և նրա 30-ամյա մորը։
Շտապօգնության մեքենան տուժածներին տեղափոխել է Ռուսթավի կլինիկա:
Ինչպես հայտնեցին բուժհաստատությունից, երիտասարդ կինը թեթև վնասվածքներ է ստացել և դուրս է գրվել կլինիկայից, իսկ 6-ամյա տղան ստացել է ձախ դաստակի կոտրվածք և ուղեղի ցնցում, ինչի պատճառով նա շարունակում է մնալ հիվանդանոցում։ Նրա վիճակը կայուն է։
Վթարի վայրում մոբիլիզացվել է պարեկային ոստիկանության բրիգադը։