Այսօր` հունվարի 25֊ին ժամը 11։00֊ի սահմաններում, Ախալքալաքից դեպի Խոսպիո գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար։
Ford transit մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ականատեսների խոքով տուժողներ չկան, դեպքի առթիվ այլ մանրամասներ հայտնի չեն:
Տեղում աշխատում են օրինապահ մարմնի ներկայացուցիչներ։ Նշենք, որ վերջերս հաճախակի են դարձել ավտոճանապարհայի պատահարները։
Պատկան մարմիները կոչ են անում վարորդներին, մեքենան վարել զգուշավորությամբ՝ պահպանելով երթևեկության կանոները։