5 երեխաների հայրը մարիխուանայի 3 թուփ է աճեցրել. Նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում

5 երեխաների հայրը մարիխուանայի 3 թուփ է աճեցրել. Նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում

Գորիի շրջանային դատարանը քննում է Միխեիլ Մախարաշվիլիի գործը, ով մեղադրվում է մարիխուանայի երեք թուփ աճեցնելու մեջ։

Մախարաշվիլին, ով 5 երեխաների հայր է, բացատրում է, որ օրինական ճանապարհով գնել է կանեփի սերմեր խանութից և չգիտեր, որ դրանք աճեցնելով խախտում է որևէ օրենք։

Մախարաշվիլիի խոսքով՝ նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում կամ պայմանական պատիժ։ Նա նաև ասել է, որ դատախազությունն իրեն առաջարկել է գործարք կնքել, որը նախատեսում է տարբեր պայմաններով ազատ արձակել, եթե նա խոստովանի հանցանքը, սակայն ինքը համաձայն չէ գործարքին։

«Ես ասում եմ՝ եթե ինչ-որ բան խախտել եմ, թող ձերբակալեն։ Ես ոչ մի տեղ չեմ փախչի, ինչո՞ւ պետք է պայմանական պատիժ կրեմ։ Դատավարությունից առաջ էլ բաժանմունքում ինձ առաջարկեցին գործարք. Ի վերջո, դատավորն է որոշում, թե ինչպիսի մարդ եմ ես։

Սերմերը ինձ վաճառեցին խանութում։ Եթե ​​այդպես է, ինչո՞ւ խանութում չասեցին… Ինչո՞վ եմ ես մեղավոր: Ես մտածեցի, որ թույլատրվում է մեկ կամ երկու թուփ աճեցնել։ Հիմա ասում են՝ հանցագործություն է»,- ասել է նա Netgazeti-ին։