Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում շնորհավորել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին տարեդարձի առթիվ։
«Պարոն նախագահ, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում, որ հաջորդ տարեդարձը նշեք ազատ ու միացյալ Ուկրաինայում։ Մաղթում եմ ձեզ ուժ և տոկունություն ազատության և ինքնիշխանության համար այս պայքարում:
Ձեր հաղթանակը կլինի մեր հաղթանակը: Փա՛ռք Ուկրաինային»,- գրել է Վրաստանի նախագահը Զելենսկիին։ aliq.ge