Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սկսել է երկրի հանրակրթական դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ոսկե և արծաթե մեդալներով պարգևատրումը:
«Մենք մեդալները կուղարկենք հանրապետության կրթական ռեսուրս կենտրոններ, և այս գործընթացը կավարտվի հաջորդ շաբաթ։ Ինչ վերաբերում է աշակերտների պարգևատրմանը, ապա ռեսուրս կենտրոնները մեդալներ են բաժանում ըստ դպրոցների, և դրանից հետո դպրոցն արդեն հայտնում է շրջանավարտին մեդալով պարգեւատրելու օրը», — EDU.ARIS-GE-ին փոխանցել է ԿԳՆ համապատասխան վարչությունից։
ԿԳՆ-ն դեռևս համապատասխան որոշում չունի, թե երբ կստանան մեդալները 2022 թվականի շրջանավարտները. մինչ այդ պետք է ավարտվի 2021 թվականի շրջանավարտների մեդալներով պարգևատրումը: