Գյուղացիների համար կարևոր խնդիրներից է մանկապարտեզի բացակայությունը: Մանկապարտեզների բացմամբ ի հայտ են գալիս նոր աշխատատեղեր, երեխաները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն են ստանում։ Ծնողները, երեխաներին մանկապարտեզ ուղարկելով, կարող են ապահով իրենց գործերով զբաղվել։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն տասնչորս մանկապարտեզ կա։ Տարեցտարի շրջանի մանկապարտեզների թիվն ավելանում է: Նինոծմինդա քաղաքում գործում է երկու մանկապարտեզ, իսկ 31 գյուղերից մանկապարտեզներ կան տասներկու գյուղերում։ Այն բանից հետո, երբ 2022 թվականին քաղաքապետարանի փորձագետները ուսումնասիրեցին նախկին մանկապարտեզի հին շենքը, որը գտնվում է Ճոճաշեն թաղամասի Բաղրամյան փողոցի հատվածում, որոշեցին, որ այս շենքը պետք է քանդվի և վերակառուցվի։ 2023 թվականին Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը նախատեսում է մրցույթ հայտարարել նոր մանկապարտեզի կառուցման համար։
Սակայն քաղաքապետարանը մանկապարտեզների կառուցման համար տեղական բյուջեից գումար չի նախատեսել։
Անցյալ տարի ավարտվել են նաեւ Ռոդիոնովկա եւ Փ.Խանչալի գյուղերի մանկապարտեզների շինարարությունը, որոնց բացումը կլինի ս/թ-ին:
2022 թվականի սեպտեմբերի 25-ից Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի մանկապարտեզների երեխաները սկսեցին ստանալ մեկանգամյա չոր սնունդ։ Ութ մանկապարտեզներ երկլեզու ուսուցում են առաջարկում՝ վրացերեն և հայերեն: