Սագարեջոյի շրջանի քաղաքապետարանը 5000 լարիի փոխհատուցում կվճարի քաղաքում կրակոցների ժամանակ զոհվածների ընտանիքներին, հայտնել է շրջանի քաղաքապետ Ավթանդիլ Գուլիկաշվիլին։
Բացի այդ, քաղաքապետարանը կֆինանսավորի կրակոցների ժամանակ հինգ վիրավորների բուժումը:
Հետաքննության տվյալներով՝ 48-ամյա Նոդար Աթուաշվիլին իր բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց, իսկ ավելի ուշ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ։ Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Հինգ մարդ վիրավորվել է, հիվանդներից մեկի վիճակը ծանր է։
Կրակոցների արդյունքում սպանվել են տան մոտ գտնվող Դավիթ Նասրաձեն, Զազա Չիխլաձեն, Նոդար Ռչեուլիշվիլին և Զաքրո Մատիաշվիլին։
Հրաձգության զոհ է դարձել նաև Կախեթիի ոստիկանության Սագարեջոյի շրջանային բաժնի ավագ հետախույզ, 38-ամյա Օթար Գվինիաշվիլին։ Նա կանչի է եկել գործընկերոջ հետ, և, ըստ ականատեսների, մահացել է, երբ փրկում էր քաղաքացիներից մեկին։
Սպանություններից հետո Ատուաշվիլին իր բնակարանում ինքնասպան է եղել։