Երեկ` հունվարի 26֊ին Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղի հանրակրթական դպրոցի վրաց լեզվի ուսուցչուհի Թինա Դուլալիձեի կողմից կազմակերպվել էր շախմատի բլից մրցույթ, որին մասնակցում էին դպրոցի սաները։
Մրցույթը իր տեսակով եզակի էր այն առումով, որ անցկացվեց սառցակալած լճի վրա։ Մրցույթի հետո ներկա գտնվող ամբողջ անձնազմը ձուկ որսացին խարույկ վառեցին և բոլորով հսմտեսեցին իրենց իսկ ձեռքերով պատրաստված ձուկը։
Էլ ի՞նչ հյուրասիրություն առանց սուրճի… իհարկե խարույկը թեժացավ սուրճ եփելու նպատակով։
Չշեղվելով թեմայից հավելենք, որ մասնակիցները պարգևատվեցին պատվոգրերով դպրոցի մանկավարժական կոլեկտիվի կողմից։
Տեսանյութը պատրաստել է Nor ռադիոյի կամավոր Շուշան Մկրտչյանը