Հարսանեկան տոնավաճառ Թբիլիսիում (լուսանկարներ)

Հարսանեկան տոնավաճառ Թբիլիսիում (լուսանկարներ)

Դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում անցկացվեց ամենամյա “Tbilisi wedding fair” հարսանեկան փառատոնը:

“Tbilisi Wedding fair”-ը իրենից ներկայացնում է փառատոն, որտեղ կարելի է տեղեկանալ նորաձևության և հարսանեկան թրենդների վերջին նորություններին: Թվով երրորդ փառատոնին մասնակցում էին հարսանեկան դիզայներներ, ձևավորողներ և ֆլորիստներ, հաղորդավարներ, ինչպես նաև նկարիչներ, դիմահարդարներ և հրուշակագործներ:

Փառատոնի հյուրերը տեղեկացան այն մասին, թե որոնք են լինելու գալիք տարվա ամենանորաձև հարսանեկան աքսեսուարները, թե որտեղ է ավելի լավ անցկացնել հարսանիք, ինչպիսի ծառայություններ են մատուցում Վրաստանի հայտնի հարսանեկան ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե որտեղ կարելի է կազմակերպել պրոֆեսիոնալ հարսանեկան լուսանկարահանում և տեսանկարահանում:

Փառատոնին ներկա էին հարսանեկան զգեստների և ինտերիերի դիզայներներ, հրավառության և լուսավորման մասնագետներ, ինչպես նաև կահույքի կոսմետիկայի և զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ:

Մանրամասները ներկայացնում ենք ստորև մեր թղթակցի կողմից արված լուսանկարներում.

Անաիտ Զալալյան Թբիլիսիից



Opinion, pooling and voting